Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Բացահայտված է երջանկության գաղտնիքը. news.am

Բացահայտված է երջանկության գաղտնիքը. news.am

Երջանիկ մնալու համար պետք է ամիսը մեկ կամ երկու անգամ ճանապարհորդել: Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները:

 

Ընդ որում՝ ամենեւին էլ պետք չէ շատ հեռու ճանապարհորդել, բավական է հանգստյան օրերն անցկացնել ընտանիքի հետ հարեւան քաղաքում: Փոխարենը պետք է այցելել այնպիսի վայրեր, որտեղ նախկինում չեք եղել:

 

Հետազոտողների խոսքով՝ ճանապարհորդությունները դրական են ազդում մարդու ենթագիտակցության վրա, քանի որ յուրաքանչյուր նոր ճանապարհորդության հետ ուղեղը նոր էմոցիաներ է ստանում, զգացումներ, տպավորություններ ու գիտելիքներ:

 

Միեւնույն ժամանակ, գիտնականները նշում են, որ չափից շատ ճանապարհորդելու դեպքում տվյալ կենսակերպը մարդու ենթագիտակցության համար սովորական է դառնում: «ՙՄարդու ուղեղը կարծես թե սովորում է մշտական դինամիկային, փոփոխություններին, այդ պատճառով այն դրականը, որն ազդում է մարդու երջանկության մակարդակի վրա, թուլանում է», - նշում են հետազոտողները: 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. lifesecrets.in.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ